slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների մասնակցությունը Agilent Technologies Ամերիկյան ընկերության սեմինարին

Սույն թվականի սեպտեմբերի 15-ից 17-ը Նուրբ Օրգանական Քիմիայի ինստիտուտի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Agilent Technologies հանրահայտ Ամերիկյան ընկերության սեմինարը՝ նվիրված մոլեկուլային սպեկտրաչափմանը, որին հրավիրված էր նաև  Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը՝ գիտական գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանը, Պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ՝ Ռ.Մելիքսեթյանը, նույն բաժնի փորձագետ՝ Վ.Ֆրանգյանը, Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ՝ Գ.Համբարյանը:

Սեմինարը վարում էր ընկերության ներկայացուցիչ, մոլեկուլային սպեկտրոսկոպիական սարքավորումների մասնագետ, դոկտոր Քրիստիան Ֆիդլերը։

Սեմինար-պարապմունքները կազմակերպել էր Հայաստանում Agilent Technologies ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ-ն:

Առանձնահատուկ պետք է նշել, որ անցկացված երեք սեմինարներից մեկը նվիրված էր IV և UV մասս սպեկտրոմետր սարքի օգտագործումը դատական փորձաքննության բնագավառում:Քրիստիան Ֆիդլերի կողմից սեմինարի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեցին իրենց կողմից արտադրվող վերջին ժամանակակից սարքավորումների՝ 4300 Handheld FTIR Spectrometer, Cary 630 FTIR Spectrometer, 4500 Series Portable FTIR Spectrometer,  5500 Series FTIR Spectrometer և Cary 60 UV-VIS Spectrophotometer սարքավորումների տեխնիկական տվյալները։ Ցուցադրվեցին սարքավորումների աշխատանքն ապահովող ծրագրային ապահովման յուրահատկությունները և լրացուցիչ սարքավորումների հնարավորությունները։

Պետք է նշել, որ ընկերության արտադրանքը լիարժեք համապատասխանում է նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, հողագիտական սննդային և այլ ոլորտների փորձագիտական հետազոտությունների, ինչպես նաև պատվիրատուների և միջազգային ստանդարտների կողմից ներկայացվող ամենախիստ պահանջներին։

Ելույթներից հետո տեղի ունեցան քննարկումներ և գործնական պարապմունքներ, մասնակիցների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր: Սեմինարի ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակության, Agilent Technologies ընկերության տարածաշրջանային գործընկերության գծով ղեկավար պարոն Մայքլ Դելգի և Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ-ի վերլուծական բաժնի ղեկավար դոկտոր Գայանե Խաչվանքյանի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ առաջիկա օրերին կազմակերպել եռակողմ վեբինար և առավել մանրամասն քննարկել սարքավորումային բազաների հետագա վերազինման գործընթացում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տեխնիկական և գիտագործնական մի շարք հարցեր:

Սեմինարի ավարտին մասնակիցներին հանձնվեցին նաև համապատասխան սերտիֆիկատներ՝ վավերացված Agilent Technologies ընկերության ղեկավարության կողմից:

28 Դեկտեմբեր 2016